Վեներաբանություն
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած հիվանդների և իմունային համակարգի անբավարարություն ունեցող այլ հիվանդների մոտ: Համակարգային լուրջ հիվանություններ կարող են զարգանալ նաև նորածինների և իմունային թույլ համակարգ ունեցող այլ խմբերի մոտ: Լաբորատոր ախտորոշումը, որը խորհուրդ է տրվում ծանր հիվանդությունների պարագայում, իր մեջ պարունակում է բիոպսիան, նուկլեաթվվի կամ հակածինների հայտնաբերումը: Գանցիկլովիրն ու այլ հակավիրուսային դեղորայքները օգտագործվում եմ ծանր հիվանդություոնների և այդ թվում նաև վերոնշյալ ռետինիտի բուժման համար:
Ինչ վերաբերում է հերպեսի վարակին, ապա այն փոխանցվում է արյան, օրգանների փոխպատվաստման և օրգանիզմի այլ հեղուկների միջոցով: Այս վարակը կարող է ձեռք բերվել նաև ծննդաբերության ժամանակ: Այս հիվանդության տարածումը տարիքի հետ մեկտեղ մեծանում է. մեծահասակների 60%-90%-ը ունի համանման վարակ, ինչը բերում է վարակի ցմահ լատենտ զարգացմանը:
Ավելի ցածր սոցիալ-տնտեսական մակարդակ ունեցող խմբերում, որպես կանոն, առկա է վարակի տարածման ավելի արագ տեպմ: Ցիտոմեգալիայի բնածին վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների, սակայն կարող է նաև պատճառ հանդիսանալ աբորտների և հետծննդաբերական մահվան համար: Առաջացած լուրջ բարդությունները ներառում են երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները նույնպես: Ձեռքբերովի վարակը ևս կարող է ընթանալ առանց ախտանիշների:
Ցիտոմեգալիայի մոնոնուկլեոզը, որը սուր տենդային հիվանդություն է, կարող է առաջացնել հեպատիտ և լիմֆոցիտոզ, որը նման Էփշտեյն-Բարի վարակից առաջացած ինֆեկցիոն մոնոնուկլեոզին: Իմունային համակարգի անբավարարություն ունեցող հիվանդների մոտ ցիտոմեգալիայի վարակը հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է հանդիսանում: Նշենք, որ հիվանդությունը հաճախ լատենտ վարակի ակտիվացման արդյունք է: ՁԻԱՀ-ի տերմինալ փուլում ցիտոմեգալիայի վարակը հիվանդների 40%-ի մոտ առաջացնում է ռետինիտ և էնդոսկոպիկ ճանապարհով տեսանելի ցանցաթաղանթի անոմալիաներ:
Այս վարակի զարգացման դեպքում հավանական է նաև հաստաղիքի կամ կերակրափողի խոցի առաջացումը:
Ցիտոմեգալիայի վարակը կարող է տարբերակվել վիրուսային հեպատիտից շիճուկային տեսթտավորման միջոցով: Առաջնային ցիտոմեգալիայի վարակի լաբորատոր հաստատումը անհրաժեշտ է այն ուրիշ ծանր հիվանդություններից (հատկապես բուժման ենթարկվող) տարբերելու համար:
Այս վիրուսի ակտիվացումը կարող է վարակներ առաջացնել մեզում և օրգանիզմի այլ հեղուկներում կամ հյուսվածքներում, սակայն միշտ չէ, որ սա մատնանշում է վարակի առկայությունը, երբեմն սա ցույց է տալիս վարակի տարածումը: Այսպիսով, ցիտոմեգալիայի վիրուսի պատճառով առաջացած անոմալիաները ցույց տցող բիոպսիան հաճախ անհրաժեշտ է հաստատելու համար ինվազիվ հիվանդությունների առկայությունը:
Ցիտոմեգալիայի հակածինների քանակական ախտորոշումը ևս շատ օգտակար կարող է լինել:
Երեխաների մոտ այս վարակի ախտորոշումը կատարվում է մեզի անալիզով: Ցիտոմեգալիայի վարակի բուժումը ՁԻԱՀ վարակակիրների մոտ կատարվում է գլվախորապես համակարգային հակավիրուսային դեղօրայքների միջոցով:
Հետաքրքրական է, որ մեծահասակների 60%-90-ը ունի ցիտոմեգալիայի լատենտ վարակ: Իսկ առողջ երեխաները և մեծահասակները, որպես կանոն, ունեն մեղմ, ոչ սպեցիֆիկ ախտանիշներ, երբեմն էլ որպես ախըտանիշ է դիտարկվում մոնոնուկլեոզը: Բնածին վարակը կարող է հանգեցնել շատ ծանր, երբեմն ճակատագրական հետծննդաբերական բարդությունների, այդ թվում երիկամի ֆունկցիաների և կենտրոնական նյարդային համակարգի աղավաղումների: Իմունային համակարգի խիստ անբավարարություն ունեցող հիվանդները կարող են ունենալ լուրջ հիվանդությւոններ` կապված ցանցաթաղանթի, թոքերի, աղեստամոքսային տրակտի կամ ԿՆՀ-ի հետ: Հարկ է նշել, որ հակավիրուսային դեղամիջոցները կարող են օգտակար լինել ռետինիտի դեպքում, սակայն պակաս արդյունավետ են, եթե վնասված են այլ օրգաններ ևս: Օրգանների փոխպատվաստում տարած հիվանդները, ովքեր ցիտոմեգալիայի վիրուսի առաջացման ռիկսկային խմբում են, կանխարգելիչ հակավիրուային դեղօրայքների կամ մշտական բժշկական ստուգման կարիք ունեն վարակի նախնական կանխարգելման համար:
09.12.2019 Կարդացեք նաև
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
16.07.2021
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
25.03.2020
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...
16.02.2018
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...
15.01.2018
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...
11.02.2014
Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...
30.04.2013
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...
11.02.2013 Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
19.04.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ